Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
02.07.2013 | 00:21

...թե Սերժ Սարգսյանն այլևս չի հանդուրժելու ներՀՀԿ-ական «միսկրծումները»: Նրան տեղյակ են պահել, որ սեփական հավակնություններն այդպես էլ որևէ ուղղությամբ (հատկապես վարչապետական գծով) չբավարարած թևի գործն է ՀՀԿ-ի վրա հրապարակավ պայթուցիկով լի «բոչկաներ» գլորելը, Արմեն Աշոտյանից հետո` «Ես զզվում եմ Շարմազանովից» «հզոր» շարժումը: Ըստ լավատեղյակների` առաջիկա ԳՄ-ում խոսվելու է խորհրդարանական մեծամասնության պահվածքից` ոչ միայն նիստերի ժամանակ, այլև բոլոր ուղղություններով:

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ